Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետարանի հույսը եղանակն է (տեսանյութ)

Հասարակություն
7cbded621423ab7034109e14e8661b0e

Քաղաքամայր Երեւանի բոլոր վարչական շրջանների մայթերը մաքրվում են՝ «Ա1+»-ի հետ զրույցում վստահեցրեց Երեւանի քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը:

«Հենց այս պահին մայրաքաղաքի բոլոր մայթերը մաքրվում են։ Մաքրման աշխատանքներ կատարվել են երեկ և կատարվելու են նաեւ վաղը»,-նշեց պարոն Սարուխանյանը։

Արթուր Սարուխանյանի հետ զրույցից անմիջապես հետո «Ա1+»-ը նկարահանումներ իրականացրեց Կենտրոն վարչական շրջանի մի քանի փողոցներում, մասնավորապես՝ Փ. Բուզանդի, Հանրապետության եւ Մելիք Ադամյան փողոցներում։
Պատկերը չէր համապատասխանում քաղաքապետարանի աշխատակցի խոսքերին։

Քաղաքապետարանը տարվա այս եղանակին՝ ձյան գալուց հետո, պնդում է, որ մայթերը պետք է մաքրեն նաեւ տնտեսվարողները, որոնց օբյեկտները գտնվում են այս կամ այն փողոցի վրա, սակայն նրանք էլ հիմնականում չեն մաքրում։

Մնում է միայն ենթադրել, որ քաղաքապետարանը հույսը դրել է եղանակի վրա. Օդի ջերմաստիճանը կտաքանա եւ մայթերի սառույցը կհալչի։

Իսկ օդերեւութաբանները առաջիկա օրերին կանխատեսում են օդի ջերմաստիճանի նվազում՝ 2-4 աստիճանով և ձյուն։


http://www.youtube.com/watch?v=loUXy-nR2Z4&feature=youtu.be