Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը դեռ չի արձագանքում Խեչոյանի տեղափոխման խնդրին

Հասարակություն
bbe5e73c2292f703b9c3edbee447039f

Գերմանիայում բուժվող արձակագիր Լեւոն Խեչոյանի հետվիրահատական վիճակը գնահատում են օրհասական։ Եվ հարազատներին խորհուրդ են տվել հենց անկողնային վիճակով նրան տեղափոխել Հայաստան։ Ծաղկաձորի Գրողների հանգստյան տան տնօրեն Մովսես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում ՀՀ կառավարության ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ նրան Հայաստան տեղափոխելու առումով ֆինանսական դժվարություններ կան։ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար, արձակագիր Հարութ Կբեյանը Ա1+-ի հարցմանն ի պատասխան ասաց. «Էս պահի դրությամբ դեռ արձագանք չկա, հենց լինի կտեղեկացնենք»։