A
A
Տարոն Մարգարյանը սպորտային մեքենա կվարի
Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 12.30, Հայաստանի երիտասարդական հիմնադրամում (Աբովյան 50/5) հիմնադրամը և «STR» ավտոսիրողների ակումբ» ՀԿ-ն կկազմակերպեն սպորտային մեքենաների ցուցադրություն, կանցկացնեն մեքենաներով ցուցադրական ելույթներ, մասնավորապես՝ կողեսահեցում, կպարգևատրվեն «DRAG-RACING 2013 STR» գավաթի և դրիֆտինգի առաջնության հաղթողները։
Միջոցառմանը ներկա կլինեն և սպորտային մեքենաներ կվարեն նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը։
Միջոցառման հատուկ հյուրն է լինելու ավտոսպորտի միջազգային մրցումների հաղթող, մոսկվաբնակ Արթուր Գորոյանը, ով Հայաստանը ներկայացնում է միջազգային մրցաշարերում։