Անօթեւանների կացարանը չի գործի (տեսանյութ)
60 Անօթեւան Ամանորը կդիմավորի Վարդաշենի «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի կացարանում: Այս փաստից նրանք շատ տխուր են, սակայն ստիպված են հաշտվել այն որոշման հետ, որ 2014թ. հունվարից Առաջին տուն-ինտերնատի անօթեւանների կացարանը չի գործելու. «Մարդիկ հաշմանդամ են, հիվանդ, 80 տոկոսը շատ ծանր վիճակի, չեն ցանկանում ստեղից գնան»,- «Ա1+»-ին ասաց Առաջին տուն-ինտերնատի անօթեւանների կացարանում ապրող Նելլին, ով չցանկացավ խոսել տեսախցիկի առջեւ: Նա կույր է, իսկ նրա մայրը ապրում է կացարանի հարեւանությամբ գտնվող ծերանոցում ու պարբերաբար այցելում է աղջկան, իսկ այսօր կույր աղջիկն ու ծեր մայրը կանգնել են բաժանման փաստի առաջ: Կացարանից տեղափոխման հետ չեն կարողանում հաշտվել նաեւ մյուս անօթեւանները, Վարդաշենի «Հանս Քրիստիան Կոֆոեդ» կացարանում նրանց ընդամենը մի քանի ամիս են տանիքով ապահովելու:
Այստեղ ապրող տարբեր տարիքի եւ սեռի մարդիկ կացարանում հայտնվելու իրենց դաժան պատմությունն ունեն։ Ինտերնատի օթևանի բաժնի վարիչ Հայկ Պողոսյանը այս օրերին անհատապես խոսում է բոլոր շահառուների հետ և հուսադրում նրանց. «Հոգեբանորեն աշխատում ենք այս մարդանց տրամադրենք, որ մի ընկճվեք, մի վհատվեք»,- նշեց նա:
Իսկ ինտերնատի տնօրեն Արմեն Գյուրջյանը անօթևաններին խոտանում է, որ նոր կացարանում պայմանների փոփոխություն չի լինի: Առաջին կացարանի չգործելու փաստով նաեւ մտահոգված են 23 աշխատակիցները: Պարոն Գյուրջյանը վստահեցնում է, որ նրանք չեն համալրի գործազուրկների շարքը. «Աշխատակիցների 70-80 տոկոսը արդեն տեղավորվել է մեր ինտերնատում, ազատ հաստիքների վրա: Մնացածն էլ արդեն կա համաձայնություն, որ կգնան այնտեղ աշխատելու»:
Անօթևաների կացարանում քաղաքացիները կարող են ապրել 60 օր, այս ընթացքում տնօրինությունը փորձում է նրանց համար աշխատանք գտնել ու լուծել բնակարանային խնդիրները: Ժամկետը լրանալուց հետո նույն անձիք օրեր անց վերադառնում են;: Արդյունքում կացարանում տարիներով բնակվող մարդիկ կան: