Փայտե տնակներ՝ Երեւանի կենտրոնում
Թեեւ միայն վաղը տեղի կունենա ամանորյա տոնավաճառի պաշտոնական բացումը, սակայն որոշ տնակներ, արդեն 3 օր է՝ գործում են։
Տնակներում կարելի է գտնել ամեն ինչ՝ տոնածառի եւ տան զարդարանքներ, շնորհավորական բացիկներ, որոնք հիմնականում ձեռքի աշխատանք են։
Մասնակիցները նշում են, որ մի քիչ ցուրտն է խանգարում, սակայն արդեն սովորել են։ Միաժամանակ նրանք ավելացնում են, որ 10 այցելուներից միայն 3-ն են հետաքրքրություն ցուցաբերում։
Ի դեպ, տնակներից մեկը այցելուներին առաջարկելու է նորույթ՝ տոնական խմորակ, որը պատրաստվելու է նախ մեղրով, այնուհետեւ պատվելու է քունջութով, դարչինով եւ ընկույզով։ Սակայն որքան կարժենա, առայժմ պարզ չէ։
Ամանորյա տոնավաճառի պաշտոնական մեկնարկին վաղը կմասնակցի նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Այն կտեւի մինչեւ հունվարի 13-ը։