A
A
Ձյունն ու թռիչքները
Երեկ եւ այսօր որեւէ չվերթ չի հետաձգվել։ Այսօր հավաստիացրեց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը։
«Նորմալ իրավիճակ է, ձյուն չկա, ինչո՞ւ պետք է հետաձգվի»,- տեղեկացրեց «Զվարթնոց»-ի մամուլի քարտուղարը։
Ինչպես տեղեկանում ենք Զվարթնոց օդանավակայանի կայքից, ուշացումով է իրականացվելու այսօր Վիեննա թռչող ինքնաթիռի չվերթը։
Թեեւ այն պետք է տեղի ունենար առավոտյան ժամը 05.20-ին, սակայն կկատարվի ցերեկը՝ 14. 25։
Նիժնիի Նովգորոդի չվերթն էլ թեեւ նախատեսված էր այսօր առավոտյան՝ ժամը 10.00-ին, սակայն կիրականացվի վաղը՝ 04. 45-ին։
Նույն պատկերն է նաեւ ժամանումների առումով։