Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճանապարհներին առկա է մերկասառույց

Հասարակություն
7111ddc129704b94afd9126cdb92de87

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում` Ստեփանավանում, Տաշիրում, Ալավերդիում, Նոյեմբերյանում, Դիլիջանում և Իջևանում տեղում է ձյուն: 


Թալինի,  Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Տավուշի, Սիսիանի Գորիսի ավտոճանապարհների  զգալի մասում  և Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ առկա է  մերկասառույց:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում ժամը 17:00-ից  մինչև 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել Թթու ջուր - Նավուր ճանապարհից:

Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և մշակման    աշխատանքներ` 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: 

Ճանապարհների վիճակի,  անցանելիության, մաքրման, նորոգման 
աշխատանքների ընթացքի մասին առաջնային տեղեկատվությունը 
տրամադրում է ՀՀ տրանսպորտի և կապինախարարությունը, ինչը 
պարբերաբար տեղադրվում է նախարարության www.mtc.am 
 կայքում։ Նախարարությունում գործում է  նաև թեժ գիծ՝ 56-25-33 հեռախոսահամարով, որը շուրջօրյա տեղեկություն է տրամադրում 
ճանապարհների վիճակի մասին։  


      

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն