Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծննդյան հանդես Նյու Յորքում

Հասարակություն
84e376799742c36b69258d5cd771d1eb

Երեկ՝ դեկտեմբերի 16-ին, Նյու Յորքի Սրբոց Նահատակաց ամենօրյա Ազգային վարժարանի դահլիճը տոնական տեսք էր ստացել: Այստեղ էին վարժարանի ողջ մանկավարժական կոլեկտիվը, ծնողներ, բազմաթիվ հյոււրեր, որոնք ներկա գտնվեցին Ազգային վարժարանի սաների կողմից կազմակերպված Նոր Տարվա տոնական հանդեսին: Բացման խոսքով հանդես եկավ վարժարանի տնօրեն, երկարամյա մանկավարժ Զարմինե Պողսյանը: Նոր տարվա  հանդեսը բացվեց Դրոշակի արարողությամբ:

ԱՄՆ-ի եւ ՀՀ օրհներգերից հետո, ներկայացվեց տոնական հայտագիրը: Առաջինը բեմահարթակ բարձրացան մանկապարտեզի եւ նախադպրոցական տարիքի երխաները, որոնց հաջորդեցին միջին, բարձր եւ ավարտական դասարանների աշակերտների ելույթները, որոնք ներկայացրեցին երգ-պար, արտասանություն, անգլերեն լեզվով փոքրիկ ներկայացում, խնբակային երգեր եւ այլն:

Երեխաները միաձայն բացականչեցին՝ Կաղանդ պապն է գալիս: Երաժշտության հնչյունների եւ ծափերի ներքո բեմահարթակ է բարձրանում Կաղանդ պապը, որն իր հետ բերել է բազմաթիվ նվերներ:Կաղանդ պապը շնորհավորեց գալիք Նոր տարին եւ Սուրբ ծնունդը: Նոր տարվա տոնական հանդեսն ավարտվեց Սրբոց Նահատակաց եկեղեցու  հովիվ, Արժ. Տ. Աբրահամ Քհնյ. Մալխասյանի փակման աղոթքով:

ՌՈԲԵՐՏ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 
Նյու Յորք