Համաներումը շարունակվում է
ՀՀ ԱՆ ՔԿՎ ԱՊԿԲ բաժանմունքներում հաշվառված եվ համաներմամբ ազատված դատապարտյալների վերաբերյալ ՀՀ ԱՆ ՔԿՎ ԱՊԿԲ բաժանմունքներում հաշվառված դատապարտյալներից, որոնց նկատմամբ կիրառելի է ՀՀ ԱԺ 03.10.2013թ. «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշումը, դատարանների եւ ԱՊԿԲ բաժանմունքների կողմից ազատվել են պատժի հետագա կրումից.
Դատարաններ. համաներումը կիրառում են պատիժը պայմանականորեն չկիրառված /ՀՀ քր. օր-ի 70հոդված/ եւ պատժի կրումը հետաձգված /ՀՀ քր. օր-ի 78 հոդված/ դատապարտյալների նկատմամբ - 665 դատապարտյալ,
Բաժանմունքներ. համաներումը կիրառում են տուգանք /ՀՀ քր. օր-ի 51 հոդված/, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկել /ՀՀ քր. օր-ի 52 հոդված/, հանրային աշխատանքներ /ՀՀ քր. օր-ի 54 հոդված/ պատիժներ կրող եւ պատժից պայմանական վաղաժամկետ ազատված /ՀՀ քր. օր-ի 76 հոդված/ դատապարտյալների նկատմամբ - 499 դատապարտյալ,
Ընդամենը` 1116 դատապարտյալ:
ՀՀ ԱՆ ՔԿՎ ԱՊԿԲ բաժանմունքներում հաշվառված դատապարտյալներից, որոնց նկատմամբ կիրառելի է ՀՀ ԱԺ 03.10.2013թ. «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշումը, դատարանների եւ ԱՊԿԲ բաժանմունքների կողմից պատժի չկրած մասը կրճատվել է.
Դատարաններ, համաներումը կիրառում են պատիժը պայմանականորեն չկիրառված /ՀՀ քր. օր-ի 70հոդված/ եւ պատժի կրումը հետաձգված /ՀՀ քր. օր-ի 78 հոդված/ դատապարտյալների նկատմամբ - 114 դատապարտյալ,
Բաժանմունքներ, համաներումը կիրառում են տուգանք /ՀՀ քր. օր-ի 51 հոդված/, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկել /ՀՀ քր. օր-ի 52 հոդված/, հանրային աշխատանքներ /ՀՀ քր. օր-ի 54 հոդված/ պատիժներ կրող եւ պատժից պայմանական վաղաժամկետ ազատված /ՀՀ քր. օր-ի 76 հոդված/ դատապարտյալների նկատմամբ - 7 դատապարտյալ,
Ընդամենը` 121 դատապարտյալ:
ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժին