Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հեռացվում են տանիքներից կախված սառցալեզվակները

Հասարակություն
caa96f29ee6d2fd67da9de14a77baa66

Մայրաքաղաքում շարունակվում են բազմաբնակարան, ինչպես նաև հասարակական շենքերի ու շինությունների տանիքներին կուտակված ձյան և առաջացած սառցալեզվակների հեռացման աշխատանքները: Արդեն հիմնականում բակային տարածքներում շարունակվող ձյան մաքրմանը զուգահեռ կատարվող այս գործընթացն իրականացվում է հետիոտնի անվտանգ անցուդարձն ապահովելու և հնարավոր վտանգը կանխելու նպատակով: Այս աշխատանքներում Երևանի քաղաքապետարանին տեխնիկայով և հրշեջ փրկարարների ներգրավմամբ աջակցում են ԱԻՆ Երևանի փրկարարական ծառայությունն ու մայրաքաղաքի այն համատիրությունների աշխատակիցները, որոնց սպասարկման տարածքում են գտնվում տվյալ շենքերը: Մինչ համատեղ ուժերով կատարվող աշխատանքների ավարտը, խորհուրդ է տրվում խուսափել շենքերին անմիջականորեն հարող հատվածներով անցուդարձից:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն