A
A
Տարոն Մարգարյանը կվառի լույսերը
Այսօր դեկտեմբերի 17-ին ժամը 19:00-ին Հանրապետության Հրապարակում հանդիսավորապես կազդարարվի ամանորյա տոնական միջոցառումների մեկնարկը: Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը հանդիսավոր պայմաններում կմիացնի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Միաժամանակ կլուսավորվեն նաև 12 վարչական շրջանների տոնածառերն ու կվառվեն մայրաքաղաքի տոնական ձևավորման լույսերը: Համերգային ծրագրով հանդես կգան ճանաչված նվագախմբեր, երգչախմբեր ու մենակատարներ, ծրագրին կմիանան նաև DJ-ներ: