Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

1 օրում՝ 5 պատահար

Հասարակություն
6afe3a9927439a6af1ebae868876d57a

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 7-ը, խարդախության 7 դեպքից` 6-ը, յուրացման կամ վատնման 1 դեպքը բացահայտվել է: Բացահայտվել է գողության 1 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: