A
A
Սահադաշտը կբացվի
Քաղաքապետարանից հայտնում են, որ Կարապի լճի սահադաշտի պաշտոնական բացման արարողությունը նախապես հայտարարված դեկտեմբերի 20-ի փոխարեն տեղի կունենա դեկտեմբերի 18-ին , ժամը 18:00-ին:
Միջոցառման շրջանակում ցուցադրական ելույթներով հանդես կգան Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցների սաները: Սիրված երգերի կատարումներով հանդես կգան հայտնի երգիչ երգչուհիներ: