A
A
Բեռնատարն այրվում էր
Դեկտեմբերի 17-ին, ժամը 14.03-ին հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի մոտակայքում՝ բեռնատար ավտոմեքենայի վարորդի խցիկում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Այրվել է Ա. Մ.-ին պատկանող «ԿամԱԶ» մակնիշի 56 ՏՏ 296 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդի խցիկը՝ մասամբ:
ԱԻՆ