Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրողի 90-ամյակը՝ չջեռուցվող սենյակում

Հասարակություն
bcb6487cdc0a82c23397a9a16cb57b1a

Ծափահարություններ, շնորհավորանքներ, պատվոգրեր եւ շքանշան՝ հայ լրագրության մեջ ավանդ ունենալու համար։ Պատմաբան, գրող, լրագրող Սմբատ Հովսեփյանը ընկերների, գաղափարակիցների հետ այսօր նշեց իր 90-ամյակը։ «Մեզ բոլորիս համար` եւ երիտասարդների, եւ հասակակիցների, մեծ պատիվ է, որ մենք ձեր ժամանակակիցն եք, շփվում ենք ձեզ հետ, ծանոթանում ենք ձեր գրքերի, ձեր գործունեության հետ»,-շնորհավորելով Սմբատ Հովսեփյանին՝ ասաց ճարտարապետ Կորյուն Արզումանյանը։ Թեւ ծննդյան տարեդարձը Սմբատ Հովսեփյանը նշեց չջեռուցվող սենյակում, առանց ծննդյան տորթի ու մոմերի, սակայն հին ու բարի ընկերների ջերմությունն ու շնորհավորանքները մոռացության մատնեցին ամեն ինչ. «90 տարեկան է, բայց էնպես է նարդի խաղում, որ բոլորին հաղթում է»,- միաբերան նշեցին ընկերները։ Սմբատ Հովսեփյանն իր մասին խոսելիս ավելի զուսպ է։ Իր բոլոր հաջողությունների համար առաջին հերթին պարտական է իր ընտանիքին, հատկապես՝ մորը։ «Փոքր ժամանակ եթե ես նստած գիրք էի կարդում, ու հայրս ինչ- որ հանձնարարություն էր տալիս, ապա մայրս ասում էր՝ չես տեսնում, գիրք է կարդում, թող կարդա, մի խանգարի»։ 

Կոմունիստական կուսակցության անդամ 90-ամյա Սմբատ Հովսեփյանն այսօր ժպիտով է հիշում, թե ինչպես էր իր ուսանողներից պահանջում սովորել։ Մեծ հպարտությամբ է նշում՝ խիստ չի եղել, սակայն իր ուսանողների մեծ մասը լավ մասնագետներ են դարձել։ 800 ավելի հոդվածների, 20-ից ավելի գրքերի հեղինակը երբեք չի դադարել երազել: Այսօր էլ դեռ երկու երազանք ունի: Առաջինը վերաբերում է բոլորին, երկրորդը՝ անձանկան է. «Գրեմ իմ վերջին գիրքը՝ «Զուգահեռներ», իսկ այսօր կցանկանայի, որկողքիս լինեին նաեւ ծնողներս»։