Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վճարել են զուգարանի սավանը չպոկելու համար

Հասարակություն
44a693a368a339cc707abe355331800e


«5-20 քառակուսի մետրի վրա մոտավորապես 12 հոգի Սովետաշենում, իսկ Կոշում մեծ սենյակ էր, որտեղ մոտավորապես 100 հոգի էինք: Սովետաշենում սանհանգույցը ներսում էր եւ բաց էր, ու երկրորդ հարկում պառկած մարդիկ կարող էին տեսնել քեզ,դրա համար հատուկ սավանով հարմարեցրել էինք , հնարավորինս փակել զուգարանը, սական դրա համար եւս ամեն շաբաթ վճարում էինք, որպեսզի ստուգող հսկիչները չպոկեին սավանը: Օդափոխություն չկար, անգամ ապակիներ չկային, ձմռանը փակում էինք ցելոֆաններով, իսկ ամռանն էլ բաց էր, ձմռանը նաեւ գաղտնի պլիտա էինք միացնում »,- սա հատված է բանտային կյանքի ուսումնասիրությունից։

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հրապարակել է Հայաստանի քրեակատարողական հիմնարկների ներքին կյանքի ուսումնասիրության արդյունքները:

Ուսումնասիրության նպատակն է բացահայտել ազատազրկված անձանց խնդիրները ազատազրկման ընթացքում և դրանից հետո, մասնավորապես, միջանձնային հարաբերությունները այլ ազատազրկվածների և վարչակազմի աշխատակիցների հետ, զբաղվածության և աշխատանքի հարցը թեʹ ազատազրկման ընթացքում և թեʹ ազատ արձակվելուց հետո, ինչպես նաև հասարակությանը վերաինտեգրման այլ խնդիրներ:

Ուսումնասիրությունն իրականացվել է Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի և Բաց հասարակության հիմնադրամների ֆինանսական աջակցությամբ:
Ուսումնասիրությունն այստեղ