Բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին
ԱԻՆ տեղեկագրից
Դեկտեմբերի 18-ին, ժամը 18.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 3-րդ թաղամասի թիվ 7ա շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Դեկտեմբերի 18-ին, ժամը 18.39-ին ահազանգ է ստացվել, որ Երաևնի Հալաբյան փողոցի թիվ 57 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բնակիչը տանը չի եղել և բնակարանի դուռը բացելու անհրաժեշտությունը վերացել է:
***
Դեկտեմբերի 18-ին, ժամը 18.25-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցի թիվ 25 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, ներսում կա երեխա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են տան դուռը. Վ. Մ.-ը (ծնվ. 1917թ.) վատառողջ պառկած է եղել ննջասենյակում:
***
Դեկտեմբերի 18-ին, ժամը 17.17-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հաթարբեկյան փողոցի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են տան դուռը. Վ. Մ.-ը (ծնվ. 1917թ.) վատառողջ պառկած է եղել ննջասենյակում:
***
Դեկտեմբերի 18-ին, ժամը 17.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռոստովյան փողոցի թիվ 27 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը
***
Դեկտեմբերի 18-ին, ժամը 14.52-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Դ.Վարուժան թաղամասի թիվ 9 շենքի բնակարաններից մեկում քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել Մ. Ա.-ի (ծնվ. 1940թ.) դին:
***
Դեկտեմբերի 18-ին ժամը 12.13-ին, ահազանգ է ստացվել, որ Մուշ 2 թաղամասի թիվ 52 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Գ. Ն.-ին պատկանող բնակարանի դուռը: