Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաստաբանը մեկնաբանում է գործընկերոջ պնդումները

Հասարակություն
1a5faa93026f0fb47daacf3bb7a1dd7e

Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի շուրջ երկու կողմերի փաստաբանների կարծիքները տրամագծորեն տարբերվում են՝ թե ավտոմեքենայի արագության, թե վարորդի ալկոհոլ օգտագործած լինել-չլինելու և թե նույնիսկ ավտոմեքենաների բախման տեղի վերաբերյալ:

Այս բոլոր հարցերի շուրջ երեկ իր կարծիքն էր հայտնել տուժող կողմի շահերի պաշտպան Ռուբեն Բալոյանը: «Փաստինֆո»-ն խնդրեց նաև Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին ներկայացնել իր գործընկերոջ պնդումների մասին սեփական տեսակետները:

«Տուժողի ներկայացուցիչը վիճարկում է, որ Վարդան Պետրոսյանը նաև այլկոհոլի ազդեցության տակ է եղել, թեև դուք բազմիցս, այդ թվոււմ նաև մեզ հետ ունեցած ձեր հարցազրույցներում, հակառակն եք պնդել»: Դիտարկմանը փաստաբանը պատասխանում է. «Որպես կանոն չկա այդպիսի գործ, որտեղ անկախ ամեն ինչից կողմերն իրար չմեղադրեն ալկոհոլի ազդեցության տակ լինելու մեջ:

Բայց կա խմած լինելու հանգամանքը ստուգելու կառավարության որոշում, որի համաձայն՝ պետք է ստուգվեր խմածության փաստը: Ստուգումը կատարվել է, արդյունքները առկա են: Դա արվել է վթարից անմիջապես հետո, «Նաիրի» հիվանդանոցում` քննիչի որոշման հիման վրա: «Էրեբունի» բժշկական կենտրոնում մենք ունենք գրավոր ապացույց, որ խմածության ստուգում չի կատարվել:

Էրեբունի բժշկական կենտրոնից ունեմ նաև գրավոր պատասխան, որ «Էրեբունի» ԲԿ-ն ընդհանրապես խմածության ստուգում կատարելու լիազորություն չունի: Եթե այդ մարդը խմած էր, առաջին հերթին Բալոյանը պետք է միջնորդի, որ քննիչին պատասխանատվության ենթարկեն, որ կեղծ ակտ է կազմել՝ բժիշկների եզրակացության հիման վրա, որ Վ.Պետրոսյանը գտնվել է սթափ վիճակում:

Այս պարագայում քննիչն ակնհայտ ապօրինություն է թույլ տվել. տեսնելով, որ Վարդան Պետրոսյանը խմած է և ստանալով սթափ լինելու մասին եզրակացություն, սանկցիայի չի ենթարկել փորձագետին»։

Շարունակությունն այստեղ