Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013.live
Դեկտեմբերի 21-22-ը Զվարթնոց օդանավակայանի ժամանումների սրահում տեղի կունենա Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013 ծրագրավորման ու նորարարության մրցույթը: Մրցույթը կազմակերպվել է Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, Հանրային լրագրության ակումբի, Զվարթնոց միջազգային օդանավակայանի կողմից՝ Մայքրոսոֆթ ընկերության և Քաունթերփարթ ինթերնեշնլի հետ համատեղ:
51 թիմ` կազմված ծրագրավորողներից և ոչ միայն, 24 ժամում կմշակեն և ժյուրիին կներկայացնեն տարբեր ոլորտներում խնդիրների լուծմանն ուղղված իրենց նորարար նախատիպերը:
Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013-ի հիմնական անվանակարգերը չորսն են.
Ամենանորարար լուծում
Լավագույն հավելված
Լավագույն խաղ
Լավագույն թիմ
Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013-ը մեկ հաղթող թիմ կունենա, որին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կողմից կշնորհվի 1 մլն դրամի չափով մրցանակ:
Մնացած անվանակարգերում հաղթող թիմերին կհանձնվեն վերջին սերնդի սմարթֆոններ Մայքրոսոֆթ ընկերության կողմից և այլ խրախուսական մրցանակներ գործընկերների կողմից:
«Ամերիա» ընկերությունների խումբը, կարևորելով տեխնոլոգիական առաջընթացի և նորարարությունների դերը ֆինանսական ոլորտի զարգացման մեջ, նախատեսել է այդ ոլորտին ուղղված լավագույն նորարարական նախատիպի խրախուսական հատուկ մրցանակ` iPhone 5 հեռախոս:
Ucom ընկերությունը հաղթող թիմերին կտրամադրի իր ծառայությունների փաթեթի անվճար բաժանորդագրություն:
Հեքըթոն[ՅԱՆ]-ի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել հետևյալ հղումներով:
Կապե՛ք ամրագոտիները, մեկնարկում է Հեքըթոն[յան] Թռիչք 2013-ը
Մեկնարկեց ՀԵՔԸԹՈՆ[ՅԱՆ] 2012-ը
Հեքըթոն[ՅԱՆ] 2012-ն ավարտվեց
«Օգնական» թիմը ճանաչվեց լավագույնը Հեքըթոն[ՅԱՆ] մրցույթում
Այս միջոցառումը մաս է կազմում "Նորարարություն տեխնոլոգիայի միջոցով" ծրագրի, որը մասնավոր և պետական կառույցների համագործակցության օրինակ է Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, Մայքրոսոֆթ Ար Էյ-ի, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության, ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի միջև:
Հեքըթոն[ՅԱՆ]2013-ը հնարավոր է դարձել նաեւ Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստանի աջակցությամբ (www.counterpart.am ):
Ծրագրին աջակցում է Knight Mozilla OpenNews-ը (http://www.mozillaopennews.org/):
Հեքըթոն[ՅԱՆ]-ի պատմությունը
2011 թվականին Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը և Հանրային լրագրության ակումբը կազմակերպել էին Հայաստանում առաջին հեքըթոնը, որին մասնակցել է 32 թիմ և ավելի քան 150 մասնակից:
2012թ Նորարարություն խորագրով Հեքըոն[ՅԱՆ]-ին մասնակցում էր արդեն 35 թիմ:
Ներկայացված նախագծերը տեխնոլոգիական լուծումներ էին առաջարկում ամենատարբեր խնդիրներին:
Հաղթող բոլոր նախագծերին տրվել են դրամական մրցանակներ, առաջարկվել են համագործակցություն և ֆինանսավորման հնարավորություններ: Հաղթող թիմերից շատերը հաջողությամբ գործում են նաև այսօր` www.4car.am; www.citybugs.am-ը, MyNews Mobile, Coffee cup, Shelly, The Gardener:
Ինչ է Հեքըթոնը
Սիլիկոնե հովտում սկիզբ առած այս միջոցառման ձևաչափը թույլ է տալիս նորագույն տեխնոլոգիաների կիրառման, թիմային աշխատանքի եւ ծրագրավորողների ու չ'ծրագրավորողների, այսինքն` այլ ոլորտների մասնագետների համագործակցության միջոցով առկա խնդիրների արդյունավետ լուծումներ առաջարկել:
Ինչ ենք ակնկալում
Մրցույթի արդյունքում ակնկալվում է ունենալ տարբեր բնագավառներում մի շարք պատրաստի ծրագրերի նախատիպեր, հավելվածներ կամ լուծումներ, որոնք հայաստանյան և միջազգային շուկա դուրս գալու ներուժ ունեն: