Քանի դեռ Գասպարին ակտիվ է, Ահարոնյանը չի միանա
«Ժամանակի էություն» սոցիալիստական շարժումը դեմ է կենսաթոշակային կուտակային պարտադիր համակարգին։ Բայց , ինչպես նշում է «Ժամանակի էություն» սոցիալիստական շարժման նախագահ Ռոբերտ Ահարոնյանը, չեն միանում ակտիվիստներին։
«Մենք կմիանայինք այդ պայքարին, եթե այնտեղ չլինեին Վարդգես Գասպարիի նմանները», -նշեց Ռոբերտ Ահարոնյանը:
Ամփոփելով անցնող տարին՝ նա հայտարարեց, թե Սերժ Սարգսյանի լավագույն քայլը Մաքսային Միություն միանալու որոշումն էև նա այդ առթիվ նույնիսկ շնորհակալություն հայտեց Սարգսյանին. «Ռուսաստանի հետ մեր բարեկամության ընթացքում մենք արդեն 70 տարի է պատերազմ չենք տեսել, մեր մշակոյթն էլ այն ժամանակ լավն էր. մեկ կինոթատրոնի տեղը մի քանիսն ունեինք, հրաշալի մուլտիպլիկացիա ունեինք, իսկ հիմա միայն սերիալ», - նշեց Ահարոնյանը: Նա վստահ է` Հայստանի ապագան սոցիալիզմն է: