Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաոույթը կփոխանցվի կանանց

Հասարակություն
01f672f7b21c8cb8d44d7617492ecfd6

Բարեգործական ցուցահանդես -վաճառք՝ «Երեւան» հյուրանոցում։ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան կազմակերպել էր ավանդական ցուցահանդեսը՝ նվիրված Ամանորին եւ Սուրբ Ծնունդին։
«Մինե» տպագրությունն առաջին անգամ չէ, որ մասնակցում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կազմակերպած ցուցահանդեսներին։

«Ա1+»-ի հետ զրույցում «Մինե»-ի մենեջեր Հռիփսիմե Պետրոսյանը նշեց, որ այսօր այցելուների թիվն այնքան էլ մեծ չէ.«Կարծում եմ` եղանակի հետ է կապված, ցուրտ է, մարդիկ տանից չեն ուզում դուրս գալ։ Մեր ընկերությունը զբաղվում է բաժակների, գրիչների լազերային փորագրությամբ»։

Չրեր, համեմունքներ, ձեռքի աշխատանքներ(սփռոցներ, բարձեր), խոհանոցային ամանորյա աքսեսուարներ, տոնածառի խաղալիքներ, զարդեր՝ բնական քարերով։ Այս ամենը կարող եք տեսնել եւ գնել միայն այսօր։

Լազերային փորագրությամբ զբաղվող «Լազեր» կազմակերպությունն առաջին անգամ է մասնակցում նմանատիպ ցուցահանդեսի։

Կազմակերպության տնօրեն Հրաչյա Եզդօղլյանի խոսքերով, իրենց սպասումներն արդարացվել են: «Ամեն ինչ լավ է կազմակերպված, բոլորը հետաքրքրվում են։ Չնայած, որ դրսում ցուրտ է, բայց ամեն ինչ շատ լավ է, գոհ ենք, վաճառք ունեցել ենք»,- ասաց պարոն Եզդօղլյանը։
Միջոցառման հասույթը կտրամադրվի ՀՀ մարզերում կանանց տնտեսական եւ մշակութային մասնակցության խթանման նպատակով իրագործվող ծրագրերին։