Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մի ստրկացիր գազաստանին. հակագազ հագիր»

Հասարակություն
087d92971a983e0467abd8d26e4abdac


Նախախորհրդրանը Հիմնադիր խորհրդարան է ստեղծում և համաժողովրդական դիմադրման կոչեր է անում: Այսօր Ազառության հրապարակից մենկարկեց նախաձեռնության երթը։
Նախախորհրդանի անդամ, կնոռեժիսոր Տիգրան Խզմալյանը «Ա1+»-ին ասաց, որ ոչ Հայաստանում, ոչ էլ մեր երկրից դուրս այլևս ներկայիս իշխանության նկատմամբ վստահություն չկա. «Մեր փրկության միակ ճանապարհը ժողովրդական իշխանության հաստատումն է: Այժմ երթերի միջոցով, այնուհետև գործնական քայլերով մենք կոչ ենք անում ժողովրդին ոտքի կանգնել»,- տեղեկացրեց պարոն Խզմալյանը:

Երթին մասնակիցները կրում էին պաստառներ` «Նոր տարի, նոր Հայաստան», «Մի ստրկացիր գազաստանին. հակագազ հագիր», «Վերջ ազգուրաց վարչախմբին», «Ձեռք Ձեռքի Հայաստանի համար», «Դիմադրի՛ր, ազատվի՛ր, ազատի՛ր» և այլ գրություններով: Ակցիային մասնակցում էին նաև «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի պատկերով քաղաքացիներ և նրա որդին:

Երթի ընթացքում Նախախորհրդարանի անդամները շրջեցին մայրքաղաքի կենտրոնական փողոցներով, կոչերով հանդես եկան և թռուցիկներ բաժանեցին: