Կոկորդիլոսը փորձաքննության չի ենթարկվել
Հայաստան ներմուծված կոկորդիլոսի մսի խմբաքանակը փորձաքննության չի ենթարկվել։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Ղուլյանը։
«Ունենք կառավարության որոշում, որում հստակ նշված է, որ առանց նմուշառման թույլ են տալիս Հայաստանի Հանրապետություն մտնի տվյալ բեռը, իսկ եթե բացակայում է ինչ- որ մի թուղթ, պարտադիր ենթարկում ենք փորձաքննության, իսկ եթե ամեն ինչ նորմալ է լինում, դա չենք անում»,- նշեց նա։
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալը նորմալ է համարում կոկորդիլոսի վաճառքը Հայաստանում։ Նրա խոսքով՝ իրենք վաճառքի մասին տեղյակ են եղել, հակառակ դեպքում դրա վաճառքը կկասեցնեին։
Այսօր թեեւ Դավիթ Ղուլյանից լրագրողները ցանկանում էին տարվա ամփոփում լսել, սակայն վերջինս տեղեկացրեց, որ մինչեւ աշխատանքային տարվա ավարտը դեռ ժամանակ կա եւ ինքը հստակ ոչինչ չի կարող ասել՝ սննդամթերքի շուկայում ստուգումները շարունակվում են։