Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բ. Սահակյանը հանդիպել է պատգամավորներին

Պաշտոնական
e419d5506a92bd748a54c2b23b333f94

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին հանդիպումներ է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» (ՀՅԴ) եւ «Ժողովրդավարություն» (ԱԺԿ) պատգամավորական խմբերի անդամների հետ:

Հանդիպմանը քննարկվել են 2014թ. պետբյուջեի ընդունման հետ կապված հարցեր:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել «Դաշնակցություն» եւ «Ժողովրդավարություն» պատգամավորական խմբերի ակտիվ մասնակցությունը եւ նրանց կողմից արված առաջարկները բյուջեի քննարկումների ընթացքում` նշելով, որ գործադիր եւ օրենսդիր իշխանական թեւերի մասնակցությունը պետական այս գլխավոր ֆինանսական փաստաթղթի ընդունմանը նշանակալի դերակատարություն ունի հավասարակշռված եւ իրատեսական մոտեցումների մշակման համար:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ