Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎՈՒՄ Է

Տնտեսություն

Իրան-Հայաստան գազատարի շինարարությունը սկսվելու է այս տարվա նոյեմբերի վերջին: Գազատարի 42 կիլոմատրանոց հատվածի շինարարությունը Հայաստանի տարածքում սկսվելու է Մեղրի-Քաջարան հատվածից: Իրանական ԶԼՄ-րի հաղորդմամբ նշված հատվածում շինարարության ֆինանսավորումն իրականացնելու է իրականական կողմը` գոյություն ունեցող պայմանագրերի համաձայն: Գազատարի մնացած հատվածը մինչեւ Արարատ եւ Երեւան կկառուցվի քիչ ուշ:

2004 թվականի մայիսի 13-ին Հայաստանն ու Իրանը ստորագրել են գազատարի կառուցման մասին պայմանագիրը: Դրա համաձայն 20 տարվա ընթացքում Հայաստանին պետք է մատակարարվի 36 մլրդ. խմ. իրականական գազ: Ամեն տարի Իրանից ստացված 1,1 մլրդ.խմ. գազի դիմաց Հայաստանը պետք է Իրանին մատակարարի էլեկտրաէներգիայով:

Գազատարի ընդհանուր երկարությունը լինելու է 141 կիլոմետր, որից 41 կիլոմետրը կանցնի Հայաստանի, իսկ 100 կիլոմետրը Իրանի տարածքով: Գազատարի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2006 թվականին: Նախնական հաշվարկների համաձայն գազատարի շինարարության համար հայկական կողմը ծախսելու է 90 մլն. դոլար, իսկ իրանական կողմը` շուրջ 120 մլն. դոլար:

Նախագծերի համաձայն, գազատարն անցնելու է Թեհրանից մինչեւ Երեւան հայ-իրանական սահմանի Մեղրու հատվածով: Ի դեպ, գազատարը կօգնի Հայաստան տեղափոխել նաեւ թուքմենական գազը: