Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպանդ՝ մուսուլմանական ձեւով (տեսանյութ)

Հասարակություն
b5e002d3140b1089981aea37f6c82fc9

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը տարին հաջողված ու արդյունավետ գնահատեց, ապա սկսեց թվարկել ոլորտի խնդիրները՝ նախ հիշեցնելով սպանդանոցների մասին. Հաջորդ տարի քայլեր կկատարվեն նաեւ սպանդանոցների հարցը լուծելու համար: Ըստ Սերգո Կարապետյանի՝ սպանդը հաճախ կատարվում է մարդկանց բակերում եւ մուսուլմանական ձեւով:

Նախարարը հիշեցրեց Արմավիրի մարզի դեպքը, որ կարկտահարությունից տուժել էր մարզը: Հաջորդ տարի, ըստ Սերգո Կարապետյանի, կսկսի գյուղացիական տնտեսությունների ապահովագրումը: Հնարավոր է՝ սկսեն անասնապահության ոլորտից:

Սերգո Կարապետյանի խոսքով՝ լուրջ խնդիրներից է Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրերի խնայողաբար օգտագործումը, որին կնպաստի ձկնաբուծությունում կիսափակ տեխնոլոգիայի ներդրումը:

Գյուղատնտեսության նախարարը մտածում է նաեւ կոմբայնների խնդիրը լուծել, որոնք հնացած են:
2013 թ հանրապետությունից արտահանվել է շուրջ 63 հազար տոննա պտուղբանջարեղեն, խաղող, կարտոֆիլ, որը գերազանցում է նախորդ տարվա մակարդակը 2 անգամ:

Ի դեպ, նախարարի խոսքերով՝ գյուղատնտեսության ոլորտում ոչ եկամտաբեր ճյուղ չկա եւ եթե մշակում են հողը, եկամուտ ստանում են: «Մենք շրջվել ենք դեպի գյուղը»,- եզրափակեց Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: