Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարությունը անվանեց լավագույններին

Սպորտ
526e46699184954b59f606fc8b0935ae

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության որոշմամբ՝ 2013 թվականի լավագույն քաղաքային մարզական համայնք է ճանաչվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքը:
Այդ մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Սիսիանը, 3-րդ` Նոյեմբերյանը:

«Լավագույն գյուղական մարզական համայնք» անվանակարգում առաջին մրցանակակիր չկա, 2-րդը Տավուշի մարզի Ոսկեւան գյուղն է, 3-րդը` Արմավիրի մարզի Հայթաղ գյուղը:
Հանրապետության այս տարվա լավագույն մարզական բակը գտնվում է Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում, 2-րդը` Աջափնյակում, 3-րդը` Գյումրիում:

«ՀՀ մարզերում եւ ԼՂՀ -ում հանրապետական մարզական փառատոն» անվանակարգում հաղթող է ճանաչվել Կոտայքի մարզի Չարենցավանը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքը, 3-րդ` Գեղարքունիքի մարզի Վարդենիսը: