Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում համաճարակ չկա

Հասարակություն
ff2e63cdb024668199c9130cb490036f

Սուր շնչառական հիվանդությունների համաճարակ Հայաստանում չկա։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչ Լիանա Թորոսյանը։

«Նախորդ երկու տարիների հոկտեմբեր ամսվա համեմատ, այս տարի նույն ժամանակահատվածում սուր շնչառական վարակները գտնվում են ցածր մակարդակի վրա։ Այն, ինչ որ դիտարկվում է մեր հանրապետությունում՝ համարվում է բնականոն. Շնչառական վարակ, օդակաթիլային մեխանիզմով փոխանցվող վարակ եւ նպաստող պայմաններ՝ ցուրտ, չօդափոխվող տարածքներ, սերտ շփում եւ այլն»,-ասաց տիկին Թորոսյանը։

Նա վստահեցրեց նաեւ, որ գրիպի հարուցիչներ լաբորատոր հետազոտությունների արդյունքում չեն հայտնաբերվել. «Չի հայտնաբերվել ոչ միայն մեր հանրապետությունում, այլեւ տարածաշրջանային հանրապետություններում»։

Լիանա Թորոսյանն անդրադարձավ նաեւ Չինաստանում շրջանառվող գրիպի նոր տեսակներին։

«H7N9 եւ դեկտեմբերի 19-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր հայտարարությամբ հանդես եկավ՝ H10N8 նոր ենթատեսակի, որոնք անցնում են թռչուններից մարդկանց։ Այդ հարուցիչները, հանդիսանալով թռչնային պոպուլյացիայի հարուցիչներ, հաղթահարել են այդ միջտեսակային բարիերը եւ սկսում են հանդիպել մարդկանց մոտ»,-նշեց Առողջապահության նախարարության աշխատակիցը։