A
A
ԲՆ ստուգումներ է իրականացնում
Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումները ստուգումներ են անցկացնում Սեւանում՝ վտանգները պարզելու համար։ Այս մասին այսօր «Ա1+»-ի հարցմանն ի պատասխան հայտնեց ԲՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը։
Խոսքը կառավարությանը ներկայացրած «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր» ծրագրի նախագծի եւ դրա հետեւանքով առաջացած վտանգների մասին է։
«Այս խնդիրը հասարակական մեծ հնչեղություն է ստացել։ Մեր ստորաբաժանումների իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները լինելու դեպքում կհրապարակվեն եւ կտեղադրվեն մեր կայքում»,-ասաց պարոն Վարդանյանը։
Հիշեցնենք, բնապահպաններն ավելի վաղ ահազանգել են Սեւանին սպառնացող վտանգների մասին։