A
A
Ազատ է արձակվել սպանության գործով կալանավորվածը
Այսօր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի նախկին ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանը: Նա ապրիլի 2-ից կալանավորված էր եւ մեղադրվում էր սպանության համար:
ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի կողմից ընդունված որոշմամբ նա ազատ է արձակվել՝ «Արայիկ Պետրոսյանի կողմից Հրաչ Մուրադյանին ապօրինաբար կյանքից զրկելու հանգամանքը չի հաստատվել, հետևաբար վերացել է նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը» ձեւակերպմամբ:
Ավելին՝ այստեղ