A
A
Խումարն ու Բուլոն եռյակ են ունեցել (տեսանյութ)
Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղի մենատնտես Սեյրան Առաքելյանին պատկանող անասնապահական տնտեսությունում Խումար անունով կովը եռյակ է ունեցել: Խումարը ծննդաբերում է 7-րդ անգամ, իսկ Շվից ցեղի արուն` Բուլո անվամբ, սերունդ է տալիս առաջին անգամ:
Նորածին հորթերը` երկու էջ եւ մեկ արու, իրենց լավ են զգում: Հորթուկները դեռ անուններ չունեն, բայց կունենան՝ վստահեցնում է անասնապահը:
Արտակ Սաֆրազյանը, ով 30 տարի է, ինչ անասնապահությամբ է զբաղվում, եռյակ հորթուկների ծնվելու առաջին անգամ է ականատես լինում: