Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եղեւնիների վաճառքի հսկողություն է սահմանվել

Հասարակություն
7accf2983f4c7fcb2b92e23dc4412158

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ` Ամանորին ընդառաջ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ աշխատանքների շրջանակում բնական եղևնիների ու սոճիների բացօթյա վաճառքը կազմակերպելու նպատակով քաղաքապետարանի կողմից վարչական բոլոր շրջաններում տարածքներ են առանձնացվել: Վաճառքի թույլտվությունները մասնավոր ընկերություններին և անհատներին տրամադրվում են միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում:

Ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում բնական և արհեստական տոնածառերի վաճառքը կազմակերպելու համար տարածքներ են հատկացվել 50 հասցեներում:

Քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության կողմից գործընթացի նկատմամբ սահմանված է խիստ հսկողություն: Չսահմանված վայրերում եղևնիների և սոճիների վաճառքի դեպքեր հայտնաբերելիս կձեռնարկվեն համապատասխան միջոցներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն