Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոմեքենան բախվել է «Մայիսյան կամուրջ»-ին

Հասարակություն
5d593d3ad896be5bcac76fb476243e4d

Դեկտեմբերի 26-ին, ժամը 01.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 21-06» մակնիշի 34 ԼՏ 880 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.) բախվել է «Մայիսյան կամուրջ» ռեստորանային համալիրի պատին, ինչից մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` 1990 թ. ծնված Ս. Շ.-ն տեղափոխվել է Իջևան քաղաքի բժշկական կենտրոն, իսկ 1990 թ. ծնված Մ. Ա.-ն արգելափակվել ավտոմեքենայում:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Մ. Ա.-ին, ով նույնպես տեղափոխվել է Իջևան քաղաքի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է: