Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձվեր՝ Արցախբանկի ուղղությամբ (տեսանյութ)

Հասարակություն
fa5e2915bf3f83b3e9058af72e01f409

«Տոնուս» ընկերությունից խաբված բնակիչները քիչ առաջ հասան Արցախբանկի Սայաթ-Նովայի մասնաճյուղ, սակայն բանկի դռները ներսից փակել էին և կախել «Փակ է» ցուցանակ։

Հիշեցնենք՝ այսօր Կառավարության շենքի դիմաց էին հավաքվել «Տոնուս» ընկերությունից խաբված բնակիչները։ Նրանք նշում են, որ 180 ընտանիք «Տոնուսի» խարդախության հետեւանքով մնացել է առանց բնակարանի։

Բնակիչները 2006 թ. պայմանագիր են կնքել «Տոնուսի» հետ, որպեսզի Դավթաշեն համայնքում բնակարաններ ստանան։ Գումարները մուծել են Արցախբանկում, իսկ ավելի ուշ ընկերությունը ճանաչվել է սնանկ, եւ հիմա բնակարանները հայտնվել են Արցախբանկի տնօրինության տակ։

Շենքում մնում է ներքին հարդարման աշխատանքներ իրականացնել, իսկ Արցախբանկը 1 քմ -ի համար բնակիչներից պահանջում է եւս 450 դոլար մուծել՝ կրկնակի, քան պայմանավորվել էին։
Բնակիչները քիչ առաջ սկսեցին ձվեր նետել Արցախբանկի ուղղությամբ, որպեսզի բացեն դռները։ Անվտանգության աշխատակիցներն առաջարկեցին 4 հոգու ներս մտնել։

Ավելի ուշ Արցախբանկից խոստացել են հարցով զբաղվել հունվարի 16-ից հետո։