Սահադաշտ՝ սեփական բնակարանում (տեսանյութ)
Սահադաշտում սահելու համար Սիսակյան 3 շենքի բնակիչներին Կարապի լիճ հասնել հարկավոր չէ։ Սեփական սանհանգույց գալով՝ անվճար սահադաշտն ապահովվում է։
Եթե ամռանը 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչները միայն վախենում են շենքի տակով անցնել, ապա ձմռանը նույնիսկ սանհանգույց մտնելը կարող է ճակատագրական լինել։ Շենքի թե ներսի եւ թե դրսի պատերի վրայով հոսող ջրերը դարձել են սառցե բեկորներ։ Տարվա այս եղանակին հնարավոր չէ օգտվել նաեւ լվացարանից։
Մոտ մեկ ամիս առաջ Սիսակյան 3 շենքի բնակիչների տարհանման հարցը քննարկվել է քաղաքապետարանում։ Արդյունքում 25 ընտանիք պետք է նոր բնակարան ստանա։ Այս որոշումը ավելի մեծ դժգոհություն բարձրացրեց, քանի որ նոր բնակարանները չհատկացվեցին շենքի առավել վթարային հատվածի բնակիչներին։
Այս մարդիկ իրենց բնակարաններում նստում են վերարկուով, քնում՝ հոգուստով։ Սենյակներում սառցե բեկորներ են կախված։