A
A
Հունվարի մեկից տրանսպորտը չի թանկանա (տեսանյութ)
Հունվարի մեկից տրանսպորտի ուղեվարձը չի թանկանա. Քիչ առաջ ներքաղաքային
ուղևորափոխադրումների վարձի ձևավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց փոխքաղաքապետ, հանձնաժողովի նախագահ Վահե Նիկոյանը։
Նա հայտնեց, որ դեռեւս հետազոտության արդյունքները պատրաստ չեն, դեռ վերջնական պատկեր չկա, թե մեկ ուղեւորի ծախսը որքան է կազմում։