ՀԱՕԿ-ը մեծարեց լավագույն մարզիկներին
«Փարավոն» ժամանցային համալիրում այսօր տեղի ունեցավ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կազմակերպած տարվա լավագույն մարզիկների մեծարման երեկոն:
Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով 2013 թ մրցաշրջանի 10 լավագույն մարզիկների անվանացանկն այսպիսի տեսք ունի.
1. Դավիթ ՍԱՖԱՐՅԱՆ (ազատ ոճի ըմբշամարտ) 220 միավոր
2. Արթուր ԱԼԵՔՍԱՆՅԱՆ (հ/հ ոճի ըմբշամարտ) 187
3. Արսեն ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆ (հ/հ ոճի ըմբշամարտ) 155
4. Ռոման ԱՄՈՅԱՆ (հ/հ ոճի ըմբշամարտ) 119
5. Աշոտ ԴԱՆԻԵԼՅԱՆ (սամբո) 109
6. Արթուր ԴԱՎԹՅԱՆ (սպ. մարմնամարզություն) 88
7. Արամ ԱՎԱԳՅԱՆ (բռնցքամարտ) 75
8. Մաքսիմ ՄԱՆՈՒԿՅԱՆ (հ/հ ըմբշամարտ) 52
9. - 10. Մուսա ՄՈՒՐԹԱԶԱԼԻԵՎ (ազատ ոճի ըմբշամարտ) 49
9. -10. Արթուր ՇԱՀԻՆՅԱՆ (հ/հ ոճի ըմբշամարտ) 49
Դավիթ Սաֆարյանին շնորհվեց բնակարան Կենտրոնում, Արթուր Ալեքսանյանին` Ջիպ մեքենա, մյուսներին` Նիվա-ներ:
Միջոցառմանը ներկա էր նաեւ Ռոբերտ Քոչարյանը: