A
A
Հետապնդում են առաջատարներին
Հայաստանի շախմատիստները շարունակում են հաջող հանդես գալ հոլանդական Գրոնինգենում անցկացվող միջազգային մրցաշարում:
Կայացած 5 տուրից հետո մեր գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը վաստակել է 4 միավոր եւ բաժանում է 3-10-րդ տեղը: Մեր մյուս երկու ներկայացուցիչները` գրոսմայստեր Էլինա Դանիելյանը եւ միջազգային վարպետ Տիգրան Սիմոնյանը, 3,5-ական միավորով բաժանում են 11-26-րդ տեղերը:
Մրցաշարային աղյուսակը գլխավորում են ռուսաստանցի Եվգենի Ռոմանովը եւ սլովակցի Պետեր Միխալիկը, որոնք իրենց ակտիվում ունեն 4,5-ական միավոր:
Այսօր նախատեսված 6-րդ տուրում Զավեն Անդրիասյանը սեւերով կմրցի իսրայելցի Արոն Գրինֆիլդի հետ: Էլինա Դանիելյանի մրցակիցը չեխ շախմատիստուհի Թերեզա Օսլարովան է, իսկ Տիգրան Սիմոնյանինը` հոլանդացի Սիպկե Էրնստը: