Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞Ր ԵՐԿՐԻ ՄԱՍԻՆ Է ԽՈՍՈՒՄ ԿԲ ՆԱԽԱԳԱՀԸ

Տնտեսություն

Դրամի արժեւորումը 2004-ին զսպել է գնաճը,-այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը: Ըստ նրա, 2004-ին հայկական արժույթը դոլարի նկատմամբ 14,2 տոկոսով արժեւորվել է:

ԿԲ նախագահը ենթադրում է, որ դրամի արժեւորումը կշարունակվի 3 տոկոսով: 2004-ի ընթացքում դրամ-դոլար փոխարժեքի կոշտ տատանումներ, ըստ նրա, չեն եղել: «Վրաստանում, օրինակ, շատ ավելի մեծ տատանումներ են եղել»,-ասաց ԿԲ նախագահը: Նա տեղեկացրեց, որ դրամային զանգվածի 18 տոկոս աճ է գրանցվել, ինչը թույլ է տվել ընդամենը 3 տոկոսի գնաճ ապահովել:

Նա խորհրդարանին ներկայացրեց ԿԲ 2005-ի ծրագիրը, որտեղ նշված էր, որ այս տարի կարձանագրվի 8 տոկոս տնտեսական աճ եւ գնաճը կպահպանվի 3 տոկոսի սահմաններում: Նա նաեւ տեղեկացրեց, որ եթե հասարակությունը որոշի իր բանկային խնայողությունները պահել դրամի տեսքով, ԿԲ-ն կգնի շուկայի դոլարային ողջ արժույթը: