A
A
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՍ
Աջակցիր «Ա1+»-ինՏիգրան Սարգսյանն այսօր խորհրդարանականներին տեղեկացրեց, որ ՀՆԱ-ի աճի արժույթի բաժինը ընկել է գյուղատնտեսության ոլորտին, որտեղ գրանցվել է դրամային շրջանառության 14,5 տոկոս աճ, ինչը ՀՆԱ-ի աճի վրա անդրադարձել է 3,1 տոկոսով:
Շինարարության ոլորտում գրանցվել է 13,4 տոկոս աճ առանց Լինսի հատկացումների: Սա էլ իր հերթին ՀՆԱ-ի վրա անդրադարձել է 1,8 տոկոսով: 12,5 տոկոս աճ է գրանցվել ծառայությունների մատուցման, սպասարկման ոլորտում: Անուղղակի հարկերը ՀՆԱ-ի աճին նպաստել են 0,2 տոկոսով: Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ արդյունաբերության ոլորտում բավականին փոքր աճ է նկատվել, սակայն մեծ ներուժ է կուտակվել, որը 2005-ին կունենա իր արտահայտությունը: