ՀՐԹԻՌԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԻՑ ՄԻՆՉԵՎ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹ ՄԵԿ ՔԱՅԼ Է
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ կառավարությունը որոշել է աջակցել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աշխատանքներին` հրթիռային վառելիքի բաղադրամասային պաշարների վերացման ծրագիրն իրականացնելու համար: Այդ ծրագրի համար կտրամադրվի ավելի քան մեկ միլիոն դոլար:
ԵԱՀԿ հաշիվներով` հրթիռային վառելիքի բաղադրամասային մնացորդները Հայաստանում կազմում են մոտ 872 տոննա եւ պահեստավորված են չափազանց անկայուն պայմաններում` պահվում են ոչ ապահով տարաներում: Դա վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի պաշտպանության, ինչպես նաեւ անվտանգության տեսանկյունից: Ի դեպ, ստեղծված իրավիճակը ոչ միայն Հայաստանում է, այլեւ ԽՍՀՄ նախկին այլ պետություններում:
ԵԱՀԿ-ի կողմից հրթիռային վառելիքի բաղադրամասերի չեզոքացման համար ընտրվել է մի այնպիսի մեթոդ, որի արդյունքում կստացվի հեղուկ պարարտանյութ: Հայաստանում դա կօգտագործվի գյուղատնտեսական նպատակներով: