Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԲ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ Է ԲՈԼՈՐ ԱՎԱՆԴՆԵՐԸ, ՆԵՐԱՌՅԱԼ՝ ՀԽՍՀ

Տնտեսություն

Այսօր կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ բանկի վերահսկողությամբ ձեւավորված նոր հիմանդրմաը երաշխավորելու է առեւտրային բանկերում քաղաքացիների ունեցած ավանդները: Դրանց թվին են պատկանում նույնիսկ խորհրդային տարիներին Հայխնայբանկում ավանդադրված գումարները: Երաշխավորված գումարի չափը, սակայն, սահմանափակ է. մինչեւ 2 մլն ազգային արժույթով եւ մինչեւ 1 մլն՝ արտարժույթով:

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի պահանջին համաձայն արդեն ստեղծվել է դեպոզիտների երաշխավորման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ, որի նախագահը հենց Տիգրան Սարգսյանն է: Հոգաբարձուները 7-ն են. ֆինանսների երկու փոխնախարար, ԿԲ նախագահը եւ բանկի խորհրդի մեկ անդամ, Բանկերի միության նախագահն ու մեկ անդամ, ինչպես նաեւ մեկ ԱԺ պատգամավոր: Հիմնադրամը դեռ գործադիր տնօրեն չունի, հայտարարված է տնօրենի պաշտոնի մրցույթ, պահանջները շատ խիստ են, աշխատավարձը՝ բարձր (250 000 դրամից ավելի):

Նորաստեղծ հիմնադրամն այս պահին արդեն ունի 2 մլն դոլար, սպասվում է եւս 3.5 մլն եվրո Գերմանիայի կառավարությունից: Հիմնադրամի ստեղծման բարի լուրն ավետելու նպատակով ԿԲ նախագահն այսօրվա մամուլի ասուլիսում համարձակ ասաց, որ հայտարարված «ավանդի» հասկացության մեջ իրոք մտնում են նաեւ չարչրկված՝ խորհրդային տարիների խնայողությունները, որոնք այլեւս չկան: Երաշխավորվող ավանդները, օրենքի համաձայն, համարվում են պարտադիր վերադարձվող՝ գարանտ հիմնադրամի կողմից: Իսկ այս պահին հանրապետությունում հաշվառված է 3 մլն 817 հազ 860 տեսակի ավանդ, որի միջին ծավալը դրամով կազմում է 110 մլրդ 260 մլն 292 հազար: