Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Կիվիրյանն ու փաստաբանները բոյկոտեցին նիստը (տեսանյութ)

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը պարզապես արգելեց նկարահանել օգոստոսի 1-ին ոստիկանների կողմից բռնությամբ բերման ենթարկվելու և ոստիկանությունում երեք ժամից ավելի ապօրինի պահվելու վերաբերյալ ArmeniaToday կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի հայցով դատական նիստը: Արդյունքում Արգիշտի Կիվիրյանն ու նրա փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը բոյկոտեցին դատական նիստը` հրաժարվելով մասնակցել: