Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄՏԱՀՈԳԻՉ ՑՈՒՑԱՆԻՇ

Տնտեսություն

Այսօր ԱԺ-ում բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը խոստովանեց, որ ջրի մատակարարման ոլորտում կա մի մեծ թերություն, որը չի կոծկվում եւ ի լուր աշխարհի հայտարարվում է: Նշված խնդիրը վերաբերում է ջրահեռացման համակարգին: «Էներգետիկ կրիզիսից հետո ամբողջ մաքրման կայանների համակարգը չի աշխատում: Աշխատում է շուրջ 15-20 տոկոսով»,- ասում է բնապահպանության նախարարը:

Նա նաեւ բացահայտեց, որ մաքրման կայանները, որոնք այսօրվա դրությամբ կան, չեն համապատասխանում ոչ մի չափորոշիչի. «Մենք կարող ենք որպես վերահսկող մարմին զուտ պատժամիջոցներ կիրառել, բայց հավատացեք ինձ, որ իրականացվող քաղաքականությունը զուտ պատժամիջոցներ կիրառելու դաշտում չի գտնվում: Հակառակը՝ պետք է կարգավորման դաշտում գտնվի»:

Ի դեպ, ծրագիրը որի մասին ասում է բնապահպանության նախարարը «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» ծրագիրն է, որն ԱԺ-ին է ներկայացվում առաջին ընթերցմամբ ընդունվելու համար: