Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԵՆ ՀԵՂԵՂՆԵՐԻ

Մարզեր

Շիրակի մարզում հսկողության տակ են վերցված բոլոր ջրամբարները, ու յուրաքանչյուր օր ստուգվում է դրանց տարողությունը: Այդ աշխատանքներն իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ հետեւանքների վերացման վարչությունը: Այդ ձեւով մարզում պատրաստվում են գարնանային հեղեղումներին:

Հանրապետության մարզերում արդեն ամփոփված են արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ հետեւանքների վերացման վարչության իրականացրած ուսումնասիրությունների արդյուքները: «Ցայգ» հեռուստաընկերության մեր գործընկերների հաղորդմամբ` մասնավորապես Շիրակի մարզում ճշտվել են հեղեղավտանգ բոլոր այն տարածքներն ու սելավատարերը, որոնք սպասվելիք հեղեղումների ժամանակ կարող են հանգեցնել անցանկալի հետեւանքների:

Գարնանային հեղեղումների կանխարգելման համապատասխան պլանով արդեն մարզի որոշ համայնքներում սկսվել են նախապատրաստական աշխատանքները: Ախուրյանի գյուղապետարանի եւ Մարալիկի քաղաքապետարանի ղեկավարների նախաձեռնությամբ այդ տարածքներում գտնվող հեղեղավտանգ բոլոր շինություններն ու կառույցներն արդեն մաքրված են, հետեւաբար` վտանգավորության աստիճանն այստեղ նվազել է: