ԳՅՈՒՄՐԵՑԻ ՀԻՎԱՆԴՆԵՐԸ ԵՐԵՒԱՆ ՉԵՆ ԳԱ
Աջակցիր «Ա1+»-ինՖրանսիացի մասնագետների օժանդակությամբ Գյումրու Ճերմակ հիվանդանոցում գործարկվել է մարդու օրգանիզմի համալիր հետազոտության համար նախատեսված համակարգչային տոմոգրաֆ հազվագյուտ բուժսարքավորումը։ Այսուհետ գյումրեցի հիվանդատերը ստիպված չի լինի ծանր հիվանդին լիարժեք հետազոտելու նպատակով նրան հասցնել մայրաքաղաք։
Բուժսարքավորումն արժե մոտ կես մլն դոլար։ Ըստ նախնական հաշվարկի, մարզում տարեկան 6 հզ մարդ հնարավորություն կունենա հետազոտվել այս բուժսարքի միջոցով։ Համակարգչային տոմոգրաֆիայով հետազոտության անցկացումը որոշ խավի համար կիրականացվի անվճար։ Սարքը հետագայում շահագործելու են տեղի մասնագետները, ովքեր համապատասխան վերապատրաստում են անցել։ Անհրաժեշտության դեպքում ֆրանսիացի մասնագետներն ինտերնետով խորհուրդներ կտան հայ գործընկերներին։
Առողջապահության ոլորտի պատասխանատուները չեն բացառում, որ սարքի հաջող գործարկման դեպքում Գյումրի կբերվի նման երկրորդ համակարգիչը։ Իսկ առաջինի շահագործման հանձնելու պաշտոնական արարողությունը նախատեսված է ապրիլին, երբ Հայաստան կժամանի Ֆրանսիայի Բյուժ Դյուրոնի նահանգապետ Ժան Նոել Գերինին, ում աջակցությամբ էլ Գյումրին ստացել է առաջին համակարգչային տոմոգրաֆը։
Այս տեղեկատվությունը մեզ են տրամադրել «Ցայգ» հեռուստաընկերության մեր գործընկերները: