Հին Նոր տարի` Ապարանում
«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը ավանդաբար հունվար ամսին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպում է հին տոմարով Նոր տարվա տոնակատարություն, որին սիրով մասնակցում է ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ մայրաքաղաք Երեւանի եւ հանրապետության մարզերի ազգաբնակչությունը: Հանրապետության մարզերի ներկայացուցիչները, Ապարանի տարածաշրջանի գյուղական համայնքներն իրենց ազգագրական երգ ու պարով, ավանդական ուտեստներով եւ աղանդերով միասնաբար կնշեն հին տոմարով Նոր տարին: Տոնահանդեսին կմասնակցեն եւ իրենց երգով ու արվեստի հմայքով ժողովրդին կոգեւորեն հանրաճանաչ երգիչ-երգչուհիներ, գեղարվեստական խմբեր: Հարգելի հայրենակիցներ, համաժողովրդական տոնախմբություն դարձած «Հին տոմարով Նոր տարի» տոնահանդեսը տեղի կունենա Ապարան քաղաքի հրապարակում հունվարի 11-ին, ժամը 12.00-ին: Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու ավանդական տոնախմբությանը: Երեւանից ավտոշարասյունը Ապարան քաղաք կուղեւորվի ժամը 10.30-ին Հասրաթյան փողոցից, «Շանթ» պաղպաղակի գործարանի մոտից; Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար կգործի առանձին փոխադրամիջոց՝ «ՄԱՄՈՒԼ» տարբերանշանով: «Նիգ-Ապարան» ՀԲՀԿ