Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մասիսում քի՞չ են ուտում

Նորություններ Հասարակություն
913c08a3200f9cc8a0f4e9c5fa1f7913

Արարատի մարզի Մասիս քաղաքի հիվանդանոցում տոնական և հետտոնական օրերին թունավորումների դեպքեր չեն գրանցվել: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում տեղեկացրեց Մասիսի հիվանդանոցի տնօրեն Անատոլի Գրիգորյանը: Նա ավելացրեց, որ սննդային, ալկոհոլային ինչպես նաև վառելիքից թունավորումներով հիվանդներ իրենց չեն դիմել. «Եթե դիմեին, կգրանցեինք, կհոսպիտալացնեինք»,- նշեց Անատոլի Գրիգորյանը: Իսկ թե ինչու են այս տարի թունավորումների դեպքերը նվազել, Մասիսի հիվանդանոցի տնօրենն ասաց. «Երևի մարդիկ սկսել են քիչ ուտել»: