A
A
Մահացել է Արմեն Մազմանյանը
Քիչ առաջ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, ռեժիսոր Արմեն Մազմանյանը։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին բուհից։ Արմեն Մազմանյանը 2011թ. է նշանակվել թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 19-ի հերթական նիստի ժամանակ 10 հազար եվրոյին համարժեք դրամ էր հատկացրել ռեժիսորին՝ բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իրականացնելու նպատակով։ Արմեն Մազմանյանը 54 տարեկան էր։