Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաստաբանների բողոքը արդյունք տվեց (տեսանյութ)

Հասարակություն
1f2424cefd81a92c3a92e6e56c873393

Փաստաբանները պետական տուրք չեն վճարի։ Արդարադատության նախարարությունը հրաժարվել է իր հեղինակած՝ «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերից։ Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։ Փաստաբանների պալատի նախագահը նշեց՝ իրենք գոհ են նման որոշումից։ «Արդարադատության նախարարության հետ կառուցողական աշխատանքների արդյունքում մենք եկանք այն լուծմանը, որ Արդարադատության նախարարությունը հրաժարվի իր որոշումից»,-ասաց պարոն Զոհրաբյանը։ Նախագծի համաձայն, փաստաբանները պետք է գրանցվեին նոր փաստաբանների պետական գրանցամատյանում եւ դրա դիմաց վճարեին 60.000 դրամ։ Չգրանցվելու դեպքում փաստաբանները չէին համարվի փաստաբան։ Լուրը iravaban.net-ի հետ զրույցում հաստատել է նաեւ Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Կարինե Քալանթարյանը։